23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել հաստաբուն ծառի
Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում, Արշակունյանց պողոտայում՝ «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի դիմաց, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ 23-ամյա Հովհաննես Հովիկյանը իր վարած FIAT մակնիշի 35 DN 338 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հետիոտնին և 2 ուղևորի, իսկ որոշ ժամանակ անց նաև վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կյաքում։
