1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

230 միլիոն դրամի փողերի լվացում․ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք կառաջադրվի

ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ն, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Ա.-ն, 1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006 թվականի վերջից մինչև 2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ:

Այդ ընթացքում Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց բանավոր ցուցումով Հ. Ա.-ի եղբայրը՝ Հե. Ա.-ն հանձնարարել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս.Գ.-ին լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողատարածքը ոչ նպատակային շահագործելու պատճառաբանությամբ: Համայնքի ղեկավար Ս.Գ.-ն, մտավախություն ունենալով, որ նշված պահանջը չկատարելու դեպքում իր համար կարող են առաջանալ անբարենպաստ հետևանքներ, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 81 որոշմամբ միակողմանի լուծել է «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը և, մինչև հողի նպատակային նշանակության փոփոխումը, արգելել է ավազի հանույթը:

2008 թվականի հունիս 11-ին, 24-ին, հուլիսի 2-ին, 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Ա.-ն, «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ. Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ. Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հե. Ա.-ի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ա.Ս.-ի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ: Գ. Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ. Ա.-ի առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է վերջինիս եղբորը՝ Հե.Ա.-ին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ա. Ս.-ի եղբոր՝ Ք. Ս.-ի աներորդուն՝ Խ. Ա.-ին:

Այնուհետև, Հ. Ա.-ի եղբայր Հե. Ա.-ն, Նորամարգի գյուղապետարանում հանդիպել է համայնքի ղեկավար Ս.Գ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ 5 հա հողատարածքը վարձակալությամբ կրկին «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տալու ձևական մրցույթ կազմակերպելու շուրջ: 2008 թվականի հուլիսի 22-ին կայացած ձևական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությունը: Դրանից հետո կնքվել է պայմանագիր, որով նշված հողատարածքն ավազի արդյունահանման նպատակով 25 տարի ժամկետով 90 հազար դրամ տարեկան վարձավճարով կրկին վարձակալության է տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ին, այդպիսով՝ փաստացի հնարավորություն տալով նշված ընկերությանը իրականացնել ավազի հանույթ:

Վերոնշյալ եղանակով արտոնություններ և առավելություններ են տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը, որից հետո Ընկերությունը շարունակել է ավազի արդյունահանումը՝ եկամուտներ ապահովելով դրա 60 տոկոս բաժնեմասին փաստացի տիրապետող Հ.Ա.-ի համար:

2008-2015 թվականների ընթացքում Հ. Ա.-ն վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ՍՊ ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ:

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված վերոնշյալ դրամական միջոցներն օրինականացնելու դիտավորությամբ, դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Հ.Ա.-ն վերոնշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային գործարքներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:

Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, ինչի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը:

Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Հ. Ա.-ի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշումը նույն օրն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ Հ. Ա.-ին մեղադրանք ներկայացնելու համար:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan