237.5 մլն-ի ներդրում ՀՀ-ում
Ներկայումս, Հայաստանի պոչամբարներում կուտակված թափոնները զգալի վնաս են հասցնում բնությանը: Այս հարցի լուծումը կարևոր է ոչ միայն ֆինանսական,այլ նաև էկոլոգիական առումով:
Այդ խնդրի լուծման համար մշակվել է նոր ներդրումային ծրագիր: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը միտում ունի նպաստել ՀՀ-ում մեծածավալ ներդրումների իրականացմանը,ինչպես նաև էկոլոգիական մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը: Ներդրումների ներհոսքը ՀՀ և ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարանի կառուցումն իր հերթին կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի բացմանը:
Խոսելով ներդրումային առաջին փուլից, կարելի է արձանագրել, որ մինչև 2018 թվականը նախատեսվող ներդրումները դրամային առումով կկազմեն 237.5 միլիոն դոլլար:
Կարևոր է նաև այն հանգամանքը,որ վերը նշված որոշման հետևանքով բյուջեից ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի սպասվում:
