24-ամյա աղջիկն առեւտրի կենտրոնից գողություն է արել. Նրա մոտ հայտնաբերել են կանացի բաճկոն եւ զգեստ
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գործող առեւտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 24-ամյա քաղաքացուհու: Նրա մոտից հայտնաբերվել է կանացի բաճկոն եւ զգեստ:
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացուհին հայտնել է, որ դրանք գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, առեւտրի կենտրոնի խանութ-սրահներից մեկից:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր: