24-ամյա երիտասարդն անառակաբարո գործողություններ է կատարել 5-ամյա երեխայի նկատմամբ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 5-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 24-ամյա երիտասարդը դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Արմենը (անունը) փոխված է, լինելով 18 տարին լրացած անձ, 20.06.2016թ. ժամը 22:30-ի սահմաններում կատարել է անառակաբարո գործողություններ ակնհայտորեն տասներկու տարեկանը չլրացած անչափահասի աղջնակի նկատմամբ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ լոռեցի երիտասարդը, ով խուլ և համր է ծանոթացել է երևանցի մի տղամարդու հետ և վերջինիցս տեղեկացել է, որ սոցիալական կարիքները հոգալու համար վարձակալական հիմունքներով տրամադրում է իր բնակարանի մի սենյակը:
Փոխադարձ համաձայնության գալով երիտասարդը տեղափոխվում է նրանց տուն վարձակալական հիմունքներով բնակվելու, սակայն երիտասարդը տվյալ ընտանիքի մյուս անդամների հետ կիսելու էր ընդհանուր նշանակության մյուս սենյակներից՝ խոհանոցը և սանհանգույցը։
Այդ ընտանիքում մանկահասակ 2 երեխա է եղել, նրանցից տղան՝ 2007թ ծնված, իսկ աղջիկը՝ 2011թ ծնված:
Խուլ և համր երիտասարդն այսպես բնակվել է նրանց տան մի սենյակում:
Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունել պնդելով, որ երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություն չի կատարել և չի հասկանում, թե երեխան ինչու է նման բան ասում։