26-ամյա ծննդկանի եւ նորածնի գործով հարցաքննվում են հարազատները. փաստաբան
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդկանի եւ նորածնի գործով տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հայտնել է, որ փորձաքննությունների որոշումները կան, սակայն դեռեւս պատասխանները չեն ստացվել:
«Այս պահին հարցաքննվում է տուժող կողմը, այսինքն Մերի Մարգարյանի հարազատներն են ցուցմունք տալիս: Նախաքննությունը շարունակվում է: Հավելյալ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում