27-ամյա գյումրեցի Համլետը զոքանչին ու կնոջը դանակահարել է զոքանչի տանը
News.am-ը տեղեկացնում է. Գյումրիում 27-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, նախկին կնոջն ու զոքանչին դանակահարել է զոքանչի տանը:
Մեր տեղեկություններով՝ 27-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը մի քանի օր առաջ է վերադարձել ՌԴ-ից, գնացել է զոքանչի տուն՝ հանդիպելու նախկին կնոջը, որից երեք տարի առաջ էր բաժանվել, զոքանչը թույլ չի տվել, վեճ է սկսվել, Հենրիկը դանակահարել է նրան ու կնոջը՝ 26-ամյա Անի Գրիգորյանին: Դանակահարվածները Գյումրու բժշկական կենտրոնում են, նրանց վիճակը միջին ծանրության է:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, զոքանչին, քենուն ու տաքսու վարորդին: