29-րդ գարունդ՝ երկնի անհաս բարձունքներում
Ապրիլյան 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ,ԿԱՄԱՎՈՐ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ՝ՇՈՒՇԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ ՄԵՐ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՐԴՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ ԳՐԵԼ Է.
29-րդ գարունդ՝ երկնի անհաս բարձունքներում
ՀԶՈ՛ՐՍ, շնորհավոր տարեդարձդ, իմ անպարտե՛լի, իմ վեհությու՛ն...
Ասում են՝ մարդիկ ծնվում են առաքելությամբ։ Ոմանց համար այդ առաքելությունը երդում, հավատամք է դառնում, ու նրանց ապրած յուրաքանչյուր վայրկյանը ծառայում է այդ առաքելությանը։ Ոչինչ պատահական չի լինում՝ ծնունդ, անվան ընտրություն, կյանք, սլացք դեպի փառքի բարձունքը, դեպի հավերժություն։ Ուշ-ուշ են գալիս նրանք, բայց ոչ երբեք ուշացած․․․
Կան անհատներ, որոնք սրբազան ուխտի համար են ծնվում։ Նրանք լույս աշխարհ են գալիս հրաշքով, ապրում ու արարում հանուն մի մեծ գաղափարի ու հավերժանում հանուն դրա։
Կան անհատներ, որոնց գոյությունը, ներկայությունը հավերժ է։ Նրանք կա՛ն, ապրում են անգամ ֆիզիկական կյանքի ընդհատումից հետո։ Նրանց մահն անգամ սովորական չէ, նրանց մահն անմահություն է․․․
Կարևորն ապրած տարիները չեն մարդու, կարևորն այն քայլերն են, որոնք ապրեցնում են նրան անգամ մահից հետո։ Կարևորն այն վեհագույն գաղափարի գիտակցումն է, որ ապրածդ կյանքը պիտի ծառայի հայրենիքիդ, հոգիդ՝ Աստծուն։
Այս ամենը, դաստիարակություն լինելուց զատ, էությու՛ն է։ Հայրենասիրությունը, մարդասիրությունը, նվիրումը, հավատը արյան մեջ է մարդու, երակներում։ Այն բնույթն է իսկական ՀԱՅԻ:
Հատվածներ Հույսի մասին պատմող գրքից:
#Հույսս
#Հուսո_29

