3 բան, որ չարժե սպասել Նանայի և Նիկ Եգիբյանի համագործակցությունից
Մի քիչ անսպասելի էր այս տարբեր կալիբրի արտիստների համագործակցությունը:
Նիքը բազմաթիվ ստացված հիթերի հեղինակ է, Նանայի երգերը ոչ բոլորի ճաշակին է համապատասխան: Ու հիմա այս երկու ծայրահեղությունները պատրաստվում են ներկայացնել մեծ նախագիծ, որի մասին երգչուհին գրել է իր Ֆեյսբուքում: Բայց, ըստ իս, բում-բում չակա-չակա բաների պետք չէ սպասել այս ամենից:
1.Ռոք հաստատ չի լինելու
Ասենք, պատկերացրեք Նանային ռոք երգելիս: Օ՜հ, ո՛չ, ավելի լավ է թեման փոխել: Շատ-շատ հերթական փոփ կատարումը՝ Նանայի ուծյու-մուծյու ձայնով և Նիքի հետաքրքիր գործիքավորմամբ:
2.Ռեյտինգի բարձրացո՞ւմ… նույնիսկ պետք չէ մտածել այդ մասին
Դուետները արվում են նաև արտիստների ռեյտինգը մեկը մյուսի հաշվին բարձրացնելու համար: Այն, որ Նիքի վարկանիշն այս դեպքում ոչ միայն չի բարձրանա, այլև՝ հնարավոր է ընկնի, շատ ավելի հավանական է: Նանայի պարագայում, գուցե մի քիչ բարձրանա:
3. Սև-սպիտակ, մինիմալիստական հոլովա՞կ…ի՞նչ էլ լավատես եք
Ձեր կարծիքով Նանան պետք է հրաժարվի փայլուն ու շքեղ կահ-կարասիով հոլովակի՞ց, մի քիչ կասկածում ենք:
Հգ. Պատկերացնո՞ւմ եք Bibar-ի ինադու մի հատ թույն ռոք լինի՝ համապատասխան կլիպով: