3 ՍՅՈՒՆԵՑՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Սյունիքի դեպքերի առնչությամբ կային հիսունից ավելի ձերբակալվածներ, ձերբակալություններ տեղի ունեցան նաեւ երեկ՝ արդեն Երեւանում՝ դատախազության շենքի մոտ, մի մասին բաժանմունքից ազատ են արձակել, ոմանց պահել ու ընթացք տվել։
Հանրությունը երեկվանից հետեւում է սյունեցիների ձերբակալման իրավական պրոցեսներին։
Այս մարդկանց գործերով զբաղվող փաստաբաններից Բենիկ Գալստյանը մեզ հայտնեց՝ կարող է ասել, որ տեղի է ունեցել 2 տասնյակի հասնող ձերբակալություն։ «Ձերբակալությունների մեծ մասը բողոքարկված է, առնվազն երեք հոգու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանների կողմից եւ արդեն իսկ ազատության մեջ են»։
Փաստաբանի տեղեկություններով՝ մինչ այս պահը անձանցից որեւէ մեկին մեղադրանք չկա առաջադրված։
Նշենք, որ ապրիլի 21-ի Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցից հետո, երբ նրան դիմավորեցին հայհոյանքներով եւ «դավաճան» վանկարկումներով, քրգործերը հարուցվեցին Քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 1-ին մասին (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։
