Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառման քննարկման ժամանակ, շարունակելով թեման, ըստ որի՝ «եթե մարդը չի ուզում իր անձնական տվյալը հրապարակվի՝ թող չդիմի», վարչապետը հայտարարեց․ «Թափանցիկություն ենք բարձրացնում, ասում են՝ անձնական տվյալների պաշտպանության խնդիր ա, հրապարակումների սահմանափակումներ էինք դրել էն ժամանակ, ասում էին՝ խոսքի իրավունքի ազատության խախտում ա․ ով ինչ հիմարություն ասես՝ ասում ա․ կորոնավիրուս չկա, մարդկանց փող են տալիս, որ ասի՝ իրենց հարազատը կորոնավիրուսից ա մահացել և այլն․․․ Պարո՛ն Թորոսյան, ոչ թե հասցեներով, այլ՝ շենքերով ա պետք հրապարակել, թե որտեղ, կորոնավիրուսով հիվանդ քանի մարդ կա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Կառույցներ կան՝ 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարե՛ք կոռուպցիայի, ընտրակաշառքների դեմ, հիմա որ ռեալ պայքար ա սկսվել, ասում են՝ ինչո՞ւ եք ընդդիմությանը ճնշում։ Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են։ Էդ շատ լավ ձև ա՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասաց վարչապետը։