32 հայտ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում բացվել են դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցույթին դիմել է 32 ՀԿ։
Հայտերից 11-ը ստացվել են «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում, 5-ը՝ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում, 4-ը՝ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում, 7-ը՝ «Մաքուր Հայաստան», 1-ը՝ «ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր», 4-ը՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգերում։
Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ներկայացված հայտերը և կորոշեն հաղթողներին։
