33-ամյա կնոջը ոստիկանության աշխատակիցը ընկերների հետ բռնաբարել է ու նկարել
pastinfo.am–ին հայտնի է դարձել կնոջ՝ 2 տարի առաջ տեղի ունեցած բռնաբարության մի դեպք: Ըստ ահազանգի՝ 33-ամյա կնոջը բռնաբարել է ոստիկանության աշխատակիցը և նրա ընկերները:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ ահազանգի հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ՀՔԾ:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ բռնաբարության մեջ կասկածվողը ոստիկանության կապիտան է, ով իր ընկերների հետ կնոջը ծեծելով բռնաբարել է, ստիպել սեռական բնույթի գործողություններ կատարել, ինչը նկարահանել են հեռախոսով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում