4-5 բալանոց երկրաշարժ Կապանում
Կապան քաղաքի բնակիչներն ահազանգել էին «Հրապարակ»-ի խմբագրություն և նշել, որ երկու անգամ դղրդոց են զգացել, աղմուկ են լսել, բայց չեն հասկացել, թե դա ինչի հետ է կապված։ Մարդիկ այս պահին դուրս են եկել փողոց․ «Դեռևս չգտենք՝ շենք փլուզվեց, պայթյուն էր, թե՝ երկրաշարժ, վախեցած դուրս ենք եկել փողոց»։
Ինչպես ԱԻՆ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ Կապանում 4-5 բալանոց երկրաշարժ է գրանցվել։
Տուժածների և ավերվածությունների մասին մանրամասները դեռևս ճշտվում են։
Լուսանկարը՝ Սասուն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
