400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ. շրջափակման 11-րդ օր
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի շրջափակման 11-րդ օրվա պատկերը.
Ըստ այնմ՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահասներ, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից,
350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում,
19 անձ, որից 13-ը՝ երեխաներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում,
400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ: