44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է։ Նշենք, որ միջադեպը պատկերող տեսանյութը տարածվել է համացանցում։
«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամլո խոսնակը։