46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում բացահայտվել է սրբապղծության դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը նրա կամքին հակառակ տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել իր 14-ամյա դստերը:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։