47-ամյա գյումրեցին դեմ է եղել, որ կինը գնա արտագնա աշխատանքի և պատռել է վերջինիս ծննդականը
Գյումրեցի 47-ամյա Վալերին դեմ է եղել, որ նախկին կինը գնա արտագնա աշխատանքի և որպեսզի կանխի կնոջ մեկնումը՝ պատռել է նրա ծննդյան վկայականը:
Ըստ մեղադրանքի՝ Վալերին կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, որպեսզի նախկին կինը չկարողանա արտագնա աշխատանքի մեկնել ՌԴ, դիտավորյալ պատռելու է նրա ծննդյան վկայականը:
Վալերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: