48-ամյա տղամարդու դիակը հայտնաբերվել է վառված` ծնողների գերեզմանոցում
Նախօրեին վառված դիակ է հայտնաբերվել Արամուս գյուղի գերեզմանոցում: Գյուղացիները 48-ամյա Կոջոյանի այրվածքներով դիակը հայտնաբերել են իր ծնողների գերեզմանատանը:
Դեպքի վայրում` դիակի կողքին առկա է եղել 20լ. տարողությամբ վառելիքի համար նախատեսված դատարկ տարա, իսկ գերեզմամատան բետոնե պատին կպչուն ժապավենով ամրացված է եղել թղթից գրություն առ այն, որ «հոգնել է այս կյանքից, հարևանների հետ անընդհատ վիճաբանություններից…»:
