51-59-57 շտապ պատասխանեք՝ ո՞ւր է վարչապետը.մամուլի ծառայությունը տեղում չէ...
Չենք հասցնում Հովիկ Աբրահամյանին հերթական վոյաժներից դիմավորել, երբ տեղեկանում ենք, որ նա նորից է մեկնել արտերկիր:
Օրինակ, այսօր բացեցի մամուլը և ահա թե ինչ կարդացի. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Բնականաբար ինձ մոտ հարց ծագեց. այդ ի՞նչ հույժ կարևոր գործերով է գնացել մեր անփոխարինելի վարչապետը և որ ոչ պակաս կարևոր է՝ ո՞ւր է գնացել և հետ գալուց ե՞րբ է նորից մեկնելու…:
Հետաքրքրությանս հագուրդ տալու համար, տրամաբանական է, որ պետք է զանգահարեի մեզ՝ լրագրողներիս համար, սրբության սրբոց, տեղեկատվության դարբնոց ՀՀ Կառավարության մամլո ծառայության պետի՝ Գոհար Պողոսյանի, աշխատանքային հեռախոսին /Հեռ.` (+37410) 51-59-57 /: Սակայն արի ու տես, որ հեռախոսին պատասխանող չկար: Փորձեցի կապնվել այլ բաժիններ, ավաղ այնտեղ էլ ոչ մի պատասխան: Ակամայից մոտս հարց առաջացավ. ՛՛ միգուցե նրանք էլ են վարչապետի հետ մասնավոր այցով մեկնել եսիմ ուր՛՛:
մանրամասները` hartak.am-ում: