6 միլիարդ 424 միլիոն և ավելի գումար է պահանջվում Հայաստանի հեռուստառադիոընկերության համար
Հայաստանի հեռուստառադիոընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը 2015-ի պետական բյուջեից 6 միլիարդ 424 միլիոն 605 հազար դրամ հատկացում ստանալու համար:
Այս գումարը նախատեսվում է բաշխել հետևյալ ուղղություններով. ընթացիկ ծախսեր՝ 6 միլիարդ 14 միլիոն 53 հազար, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությամբ վճարներ՝ 33 միլիոն 550 հազար, հանրային հեռուստառադիոընկերության պետական հիմնարկի պահպանման ծախսեր՝ 128 միլիոն 675 հազար, Հանրային հեռուստառադիոընկերություն՝ 4 միլիարդ 765 միլիոն 376 հազար դրամ, Հանրային ռադիոընկերություն՝ 800 միլիոն 141 հազար դրամ, Շիրակի հանրային հեռուստառադիո՝ 91 միլիոն 365 հազար, հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն՝ 44 միլիոն 746 հազար, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն` կապիտալ ծախսեր՝ 135 միլիոն, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն՝ 208 միլիոն 289 հազար, Հայաստանի հանրային ռադիոընկերություն` շենքի հիմնանորոգում՝ 50 միլիոն, Շիրակի հանրային հեռուստառադիոյի տեխնիկական վերազինում՝ 8 միլիոն 932 հազար: Այս մասին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: