61-ամյա տղամարդու սպանության գործն ուղարկվեց դատարան. մեղադրյալը սպանվածի քրոջ որդին է . NEWS.AM
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում օգոստոսի 24-ին 61-ամյա տղամարդու սպանությանգործով նախաքննությունն ավարտվել է:
Ըստ մեղադրանքի՝ Հովակիմը մոր եւ մորեղբոր հետ ժամանակավորապես բնակվել է Նոր Հաճն քաղաքում: Դեպքի օրը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Հովակիմը մորեղբոր կողմից մոր հասցեին հնչեցրած հայհոյանքների պատճառով մոտեցել է ննջասենյակում անկողնու մեջ պառկած, հիվանդագին վիճակում գտնվող մորեղբորը, բռնել նրա պարանոցից, սկսել սեղմել և շուրջ 40 րոպե շարունակ բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխի և դեմքի շրջանում: Ստացված վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում 1 օր անց մահացել է:
Հովակիմին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 61-ամյա տղամարդը երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանում եւ դեպքից առաջ էր Հայաստան վերադարձել առողջական խնդիրների պատճառով: Դեպքի օրը տանը, նախնական տեղեկություններով, եղել են 61-ամյա տղամարդը, նրա քույրն ու քրոջ 31-ամյա որդին: Հենց խնջույքի ժամանակ էլ վիճաբանություն է եղել, որի ժամանակ 31-ամյա երիտասարդը նախ ծեծել է քեռուն, ապա խեղդամահ արել:
NEWS.AM
