69-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառը կնոջ կորու՞ստն էր
Երեկ Գյումրիում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել 69-ամյա մի տղամարդ: Մեր տեղեկություններով տղամարդը միայնակ թոշակառու էր, կինը մահացել էր ամիսներ առաջ՝ ծանր հիվանդությունից: Միասին ապրել էին շուրջ 40 տարի: Ծանոթների խոսքերով ինքնասպանություն գործած Ն. Ս․-ն կնոջ մահը շատ ծանր էր տանում, ոչ մի կերպ չէր հաշտվում վշտի հետ: Ոմանց կարծիքով թոշակառու տղամարդը հնարավոր է ինքնասպան է եղել վշտից՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելու հետեւանքով, քանի որ այլ խնդիրներ, առավել ևս նյութական՝ չի ունեցել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 12:20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի առաջին թաղամասի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1947 թվականին ծնված Ն.Ս․-ն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ն.Ս-ն նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում ինքնասպանություն է գործել՝ լոգարանի դռնից պարանով կախվելու միջոցով: Հանգամանքները դեռևս պարզվում են:
http://hraparak.am/?p=133688&l=am/69-amya+txamardu+inqnaspanutyan+patchary+knoj+korustn+er+
