7 օր առաջ ինքնասպանության փորձ կատարած՝ կառավարության աշխատակիցը գիտակցության է եկել
Կառավարությունից սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն գիտակցության է եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Դրական տեղաշարժ կա, արհեստական շնչառության ապարատն անջատել ենք: Սակայն դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց գլխավոր բժիշկը:
մանրամասն՝ news.am-ում