78-ամյա մարդուն չի կարելի վիրավորել, բայց անհնար է նաև հետ բերել
Ես չգիտեմ, թե որ պահից լրագրողներն այդքան նյարդայնացրին Լևոն Իգիթյանին, որ նա սկսեց լրագրողներին անուս անվանել, ես, անկեղծ ասած, չնկատեցի այն ռուբիկոնը, որն անցնելով՝ Լևոն Իգիթյանը ռացիոնալ մտածողությամբ մտավորականից վերածվեց ագրեսիվ բյուրոկրատ չինովնիկի, և ես իսկապես չնկատեցի Լևոն Իգիթյանի ջենթլմենության այն տրանսֆորմացիան, երբ ճարտարապետ մարդը, ով նաև հայր է, ամուսին, ստիպված կամ կամովին հրապարակայնորեն ու լրագրողների ներկայությամբ սկսեց հայհոյել կանանց, որովհետև այսպիսի մարդկային ու մասնագիտական դեգրադացիան իսկապես ցավեցնում է: Ու եթե մինչև հիմա չենք նկատել մարդու ռադիկալացման մետամորֆոզները, հիմա իսկական ժամանակն է նրան ուղղակի չնկատելու տալու: Արհամարհել, որովհետև 78-ամյա մարդուն չի կարելի վիրավորել, բայց անհնար է նաև հետ բերել: