88 սպանված և 7 անհետ կորած. Ադրբեջանի կորուստները ավելանում են
Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը ներկայացրել է Ադրբեջանի կորուստների՝ 66 սպանվածի և 5 անհետ կորածի անուն՝ թույլ տալով մի շարք սխալներ: Համադրելով այդ տվյալները Razm.info-ի գրանցածների հետ և զտելով դրանք`Ռազմինֆո-ն ներկայացրել է Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների ճշտված՝ 87 +7 անունից բաղկացած ցուցակ։ Դրանց թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 3 կապիտան, 6 ավագ լեյտենանտ և 2 լեյտենանտ, ևս մի քանիսի տվյալները ստուգվում են, հավանաբար սպաների թիվը կավելանա։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են:
Սպանվածներ.
Յուսիբով Վուգար Նյուրեդդին օղլու (Yusibov Vüqar Nürəddin oğlu) – գնդապետ, ծնված` 1976-ին, հուղարկավորվել է ապրիլի 6-ին իր ծննդավայրում՝ Շամխոր շրջանի Շիշեթեփե գյուղում
Օրուջով Ռագուբ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu) – փոխգնդապետ, սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում, ծնվել է 1968-ին, Աղդամի Չինլի գյուղում, հուղարկավորվել է ապրիլի 5-ին Սումգայիթում
Վալիզադե Ուրֆան Ուզեյիր օղլու (Vəlizadə Urfan Uzeyir oğlu) — ուղղաթիռի օդաչու, մայոր, ծնված` 1978-ին
Ալիև Էլնուր Ադիլ օղլու (Əliyev Elnur Adil oğlu) — մայոր, սպանվել է Ջաբրայիլի շրջանում, հուղարկավորվել է Ֆիզուլիի շրջանի Դեդելի գյուղում
Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլու (Məmmədov Rasim Əbdül oğlu) – մայոր, սպանվել է ապրիլի 3-ին Ֆիզուլիի հատվածում տեղի ունեցող մարտերում, «Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության» նախագահ Սարդար Ջալալօղլուի եղբոր տղան է, հուղարկավորվել է Նախիջևանում
Մուսթաֆազադե Թաբրիզ Թարիել օղլու (Mustafazadə Təbriz Tariel oğlu) — ուղղաթիռի օդաչու, մայոր, ծնված` 1981-ին, Բորչալուի Բաշքեչիդ շրջանից
Իմանով Սամիդ Գյուլաղա օղլու (İmanov Samid Gülağa oğlu) – մայոր, Նեֆթչալա շրջանի Հասանաբադ գյուղից
Գուլիև Ինգիլաբ Չինգիզ օղլու (Quliyev İnqilab Çingiz oğlu) – կապիտան, հուղարկավորվել է ծննդավայր Գյանջա քաղաքում, ծնված` 1983-ին:
Բայրամով Վագիֆ Դիլգամ օղլու (Bayramov Vagif Dilqəm oğlu) – կապիտան, 157 զ/մ զինծառայող, ծնված` 25 դեկտեմբերի 1979 թ..
Հեմիդով Օրխան Էնվեր օղլու (Həmidov Orxan Ənvər oğlu) – սպա, Ֆիզուլիի շրջանի Ահմադալըլար գյուղ
Նովրուզով Միրզա Սերվեր օղլու (Novruzov Mirzə Sərvər oğlu) – ավագ լեյտենանտ, սպանվել է Թափգարագոյունլու գյուղի մարտերում
Հեսենով Զիյա Նիյազ օղլու (Həsənov Ziya Niyaz oğlu) – ավագ լեյտենանտ, ապրիլի 6-ին հուղարկավորվել է Բարդա քաղաքում, ծնվել է 1989 թ.-ին` Բարդայի Լաք գյուղում
Դեդեքիշիև Ջավիդ Գյուլբալա օղլու (Dədəkişiyev Cavid Gülbala oğlu ) – լեյտենանտ, ծնված` 1989-ին, Իմիշլի շրջանի Գարալար գյուղից
Իսմայիլով Աբու Բաքր Վյուգար օղլու (İsmayılov Əbu Bəkr Vüqar oğlu) — ավագ լեյտենանտ, ուղղաթիռի օդաչու, Քյուրդեմիրի շրջանի բնակիչ, մարմինը հայկական կողմում է մնացել
Մեհդիև Ռեշիդ Ռյովշան օղլու (Mehdiyev Rəşid Rövşən oğlu) – ավագ լեյտենանտ, սպանվել է Թարթառի մարտերում, հուղարկավորվել ապրիլի 5-ին` ծննդավայր Սալյան շրջանի Խալաջ գյուղում, ծնված` 1990-ին
Նամազով Էլվին Մեմեդ օղլու (Namazov Elvin Məmməd oğlu) — ավագ լեյտենանտ, ծնվել է Ղազախի շրջանի Յուխարը (Վերին) Սալահլը գյուղում
Օրուջելիև Գաբիլ (Oruceliyev Qabil) – լեյտենանտ, մարմինը գտնվում է հայկական տարածքում, հարազատներն ինքնությունը ճանաչել են` տեսնելով ադրբեջանական կողմի` մեզ մոտ թողած դիակների հրապարակված լուսանկարները: 2013-ին ավարտել է Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն ինստիտուտը: Ծնվել է Նախիջևան քաղաքում:
Շիրինով Սահիլ Հասրեթ օղլու (Şirinov Sahil Həsrət oğlu) – ավագ լեյտենանտ, ապրիլի 6-ին հուղարկավորվել է ծննդավայր Գաբալայի շրջանում, ծնված` 1992-ին
Աբդուլզադե Նուրլան Ռասիմ օղլու (Abdullazadə Nurlan Rasim oğlu) – ենթասպա, հուղարկավորվել ` ապրիլի 5-ին` ծննդավայրում` Զարբաբի շրջանի Բյոյուք Դեքքե գյուղում, ծնված` 1994-ին
Աղաև Ռուսիֆ Իբրահիմ օղլու (Ağayev Rusif İbrahim oğlu) – ենթասպա, սպանվել է ապրիլի 6-ին, ապրիլի 7-ին հուղարկավորվել ծննդավայրում` Լենքորանի շրջանի Հիրքան գյուղաքաղաքում, ծնված` 1987-ին
Մյուսթեջեբով Օրխան Էլեսգեր օղլու (Müstəcəbov Orxan Ələsgər oğlu) – ենթասպա, ծնվել է 1993-ին` Գոբուսթանի շրջանի Բեդելլի գյուղում
Հյումբեթով Օրխան Քազըմ օղլու (Hümbətov Orxan Kazım oğlu) – ենթասպա, ծնվել է 1992-ին` Շաքիի շրջանի Կիշ գյուղում
Իսգենդերով Նիջաթ Բահրուզ օղլու (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) — ենթասպա, հուղարկավորվել է ապրիլի 3-ին` Թարթառի գերեզմանոցում, ծնված` 1989-ին
Մուսաև Սեբուհի Ֆաֆայիլ օղլու (Musayev Səbuhi Rafayıl oğlu) – ենթասպա, սպանվել է ապրիլի 6-ին` Գերանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղի մոտակայքում, ապրիլի 7-ին հուղարկավորվել է Բարդայում, ծնված` 1990-ին
Գարաև Դիլսուզ Մեմեդաղա օղլու (Qarayev Dilsuz Məmmədağa oğlu) – ենթասպա, ապրիլի 4-ին հուղարկավորվել է Աղջաբեդիի շրջանի Հինդարխ գյուղում, ծնված` 1990-ին
Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլու (Səfərov Elimdar Səlimxan oğlu) — ենթասպա, 24 տարեկան, սպանվել է Թարթառի դիրքերում, ծննդավայրը` Նեֆթչալայի շրջան, գյուղ Աշաղը Գարամանլը
Գուլիև Սեյյար Կնյազ օղլու (Quliev Səyyar Knyaz oğlu) – սերժանտ, սպանվել է Ֆիզուլիի դիրքերում, ծննդավայրը` Ֆիզուլիի շրջանի 4-րդ Զոբջուգ գյուղաքաղաք
Էսգերով Թաբրիզ Համլետ օղլու (Əsgərov Təbriz Hamlet oğlu – սերժանտ, զորակոչվել է Շամխորի շրջանի Մորուլ գյուղից
Բաղիրով Էմին իմրան օղլու (Bağırov Emin Imran oğlu) – հետախույզ, ծնվել է 1996-ին` Բաքվի Բինադաքի թաղամասում
Ալիև Ինգիլաբ (Əliyev İnqilab) – հետախույզ (Kəşfiyyatçı)
Ջաֆարով Միրսալամ Թեվաքգյուլ օղլու (Cəfərov Mirsalam Təvəkgül oğlu) – հետախույզ, սպանվել է Գերանբոյի դիրքերում, ծնվել է 1994-ին` Թովուզի շրջանի Բայրամլի գյուղում
Էսգերլի Նուրլան Բայրամ օղլու (Əsgərli Nurlan Bayram oğlu) – հետախույզ, սպանվել է ապրիլի 4-ին` Թարթառի դիրքերում, ծնվել է 03.12.1995-ին` Թարթառի Մասալլի գյուղում
Հյուսեյնով Ալվան Գաֆար օղլու (Hüseynov Əlvan Qafar oğlu) – պայմանագրային, սպանվել է ապրիլի 3-ին` Ֆիզուլիի դիրքերում, ծնվել է 1995-ին` Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղում
Նովրուզով Ռավիլ (Ռամիլ) Էլման օղլու (Novruzov Ravil (Ramil) Elman oğlu) — հատուկջոկատային, սպանվել է Թարթառի դիրքերում, ծնվել է 1986-ին` Խըզը շրջանում
Գաիբով Էլվին Սեդրեդդին օղլու (Qaibov Elvin Sədrəddin oğlu) – պայմանագրային, սպանվել է Ֆիզուլիի դիրքերում, ծնվել է Խաչմազի շրջանի Էբիլյաթագ գյուղում
Գահրամանով Ռուհին (Qəhrəmanov Ruhin) — պայմանագրային, սպանվել է ապրիլի 2-ին` Ֆիզուլիի դիրքերում, հուղարկավորվել ապրիլի 3-ին` Բիլասուվարում
Հյուսեյնով Այազ Ալաքբար օղլու (Hüseynov Ayaz Ələkbər oğlu) – պայմանագրային, ծնել է 1990-ին` Երկրորդ Շահսեվան գյուղում
Ալիև Վյուսալ իլհամ օղլու (Alıyev Vüsal İlham oğlu) – սպանվել է Թարթառի դիրքերում, դին գտել են մի քանի օր անց` ապրիլի 6-ին, դեռևս ընտանիքին չեն հանձնել
Բախիշով Սեյմուր (Baxışov Seymur) – Սումգայիթ քաղաքի բնակիչ
Նաղիև Ջավիդ (Nağıyev Cavid) – սպանվել է Թարթառի դիրքերում
Հասանով Այդին Նաթիգ օղլու (Həsənov Aydın Natiq oğlu) –սպանվել է Թարթառի դիրքերում, ծնվել` Սալյանի շրջանի Գարագաշլի գյուղում
Վելիջանլի նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu) – սպանվել է ապրիլի 3-ին
Սյուլեյմանով Վյուգար Նաթիգ օղլու (Süleymanov Vüqar Natiq oğlu) – սպանվել է ապրիլի 4-ին` Ֆիզուլիի դիրքերում, Շաքիի շրջանի Բյոյուք Դեհնե գյուղի բնակիչ, 2015-ին ավարտել էր Բաքվի սլավոնական համալսրանաը
Շիրալիև Քամրան Ֆաիգ օղլու (Şirəliyev Kamran Faiq oğlu) – սպանվել է ապրիլի 5-ին` Թարթառի դիրքերում, ապրիլի 6-ին հուղարկավորվել է Բաքվի Սուրախանի գերեզմանոցում
Գասիմով Թեյմուր Միքայիլ օղլու (Qasımov Teymur Mikayıl oğlu) – սպանվել է Թարթառի դիրքերում, ծնվել է 1997-ին` Գյոյչայի շրջանի Չախիրլի գյուղում
Գասիմով Նուրլան Ջամիլ օղլու (Qasımov Nurlan Cəmil oğlu) – ապրիլի 5-ին հուղարկավորվել է Շամխորի շրջանի Թաթարլի գյուղում, ծնված` 1997-ին
Օրուջով Մյուշվիգ Արիֆ օղլու (Orucov Müşviq Arif oğlu) – սպանվել է ապրիլի 4-ին` Թարթառի դիրքերում, ապրիլի 5-ին հուղարկավորվել է, Նաֆթալանի շրջանի բնակիչ էր
Նուրաև Ռավան իսմաիլ օղլու (Nurayev Rəvan İsmayıl oğlu) – ծնվել է 1997-ին, զորակոչվել` 2015-ին, Զաքաթալայի շրջանից
Նովորզով Ֆերահիմ Ադըշիրին օղլու (Novruzov Fərahim Adışirin oğlu) – սպանվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը` Ֆիզուլիի դիրքերում, Բիլասուվար շրջանի Սեմեդաբադ գյուղի բնակիչ
Մուրադով Ռիզվան Թելման օղլու (Muradov Rizvan Telman oğlu) – Սաբիրաբադի շրջան, գյուղ Չիչեքլի, ծնված` 1996-ին
Միրզաև Նյուրեդդին Էթիմադ օղլու (Nürəddin Etimad oğlu Mirzəyev) – սպանվել է ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, ծնված 1996-ի, հուղարկավորվել է Յարդըմլը շրջանի
Մամմադով Ուլվի Ջամալադդին օղլու (Məmmədov Ülvi Cəmaləddin oğlu) – ծնված` 1996-ին, հուղարկավորվել է ապրիլի 7-ին Աղջաբեդի շրջանի Թահթա Քյորփու գյուղում
Մամմադով Մուրադ Վագիֆ օղլու (Məmmədov Murad Vaqif oğlu), պայմանագրային – ծնված 1989-ին Սումգայիթ քաղաքում, Բիլեսուվար շրջանի բնակիչ
Մեհրալիև Սերվան Նաթիգ օղլու (Mehralıyev Sərvan Natiq oğlu) – ծնված 1997-ին հուղարկավորվել է Աղդամի շրջանի Ուչօղլան գյուղում
Քաչաև Սամիր Զիյադդին օղլու (Kaçayev Samir Ziyəddin / İzayəddin oğlu) – ծնված` 1994-ին Մելհեմ գյուղում, զորակոչվել է 2015-ի հուլիսին Շամախի շրջանից
Իսլամով Ալիզաման Ֆարրուխ օղլու (İslamov Əlizaman Fərrux oğlu) – ծնված 1997-ին, Լենքորանի շրջանի Ջիլքենդ գյուղից
Հաջիաղաև Ջաբբարխան Իլհամ օղլու (Hacıağayev Cabbarxan İlham oğlu) սպանվել է Լալա թեփե բարձրունքի շրջանում տեղի ունեցող մարտերում, Խոջասան գյուղից
Ազիզզադե Խալիք Հասան օղլու (Əzizzadə Xaliq Həsən oğlu) – սպանվել է Թարթառ-Գարանբոյ հատվածում, ծնված` 1996-ին, բանակ է զորակոչվել 2015-ին Խաթայի շրջանի զ/կ-ի կողմից
Ալիև Օրխան Մահամադ օղլու (Əliyev Orxan Məhəmməd oğlu) – ծնված` 1996-ին, զորկոչվել է Ղազախի շրջանի Ասլանբեյլի գյուղից
Դեմիրով Հյուսեին Զեյնալ օղլու (Dəmirli Hüseyn Zeynal oğlu)– տանկիստ, Բիլեսուվար շրջանից
Ջաբրայիլով Օմեր Մեզահիր օղլու ( Cəbrayılov Ömər Məzahir oğlu) – սպանվել է Ֆիզուլիի շրջանում տեղի ունեցող մարտերում, ծնվել է 1997-ի նոյեմբերի 30-ին, Աղդաշ շրջանի Շեկիլի գյուղ բնակիչ, հուղարկավորվել է ապրիլի 5-ին, Շեկիլի գյուղում
Բայրամով Շուլան Բայրամ օղլու (Bayramov Şulan Bayram oğlu) – ծնված՝ 1996-ին, հուղարկավորվել է ապրիլի 7-ին իր ծննդավայրում՝ Սումգայիթ քաղաքում
Բայրամով Սերխան Օգթայ օղլու (Bayramov Sərxan Oqtay oğlu) – սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում, Զաքաթալա շրջանի Գալա Դյուզու գյուղից
Բաղըրով Սերխան Ազար օղլու (Sərxan Azər oğlu Bağırov)– սպանվել է ապրիլի 2-ին, հուղարկավորվել է Գոյգյոլ շրջանի Ալմադադլի գյուղում
Բաբաև Էմին (Babayev Emin)–
Գուլիև Մահիր Գադիր օղլու (Quliyev Mahir Qadir oğlu) – սպանվել է Թարթառի հատվածում տեղի ունեցող մարտերում, Բաքվի նոր Յասամալ թաղամասի բնակիչ
Բաղիրզադե Ֆիրդովսի Ալիշ օղլու (Bağırzadə Firdovsi Əliş oğlu) – ծնված` 1996 թ. , Մասալլի շրջան Գյուլեթեփե գյուղում
Վահաբով (Վահաբզադե) Միքայիլ Յագուբ օղլու (Vahabov (Vahabzadə) Mikayıl Yaqub oğlu) – հատուկջոկատային, Իսմայիլիի Մաչախը գյուղից
Ախունդով Աբդուլմեջիդ Նադիրշահ օղլու (Axundov Əbdülməcid Nadirşah oğlu) – մասնակցել է Թարթառի մարտերին, Սումգայիթի բնակիչ
Զաքարաև Նազիմ Նադիր օղլու (Zəkarayev Nazim Nadir oğlu) – ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայր Շամախի քաղաքում, ծնված՝ 1997 թ․-ին, զորակոչվել էր 2015-ի հոկտեմբերին
Նիֆթալիև Ռեշադ Շաքիր օղլու (Niftalıyev Rəşad Şakir oğlu) – 22 տ․, Զանգելանի Անկարա գյուղի բնակիչ, մարմինը 4 օր մնացել է ռազմադաշտում, ապրիլի 7-ին հանել են
Օսմանով Յալչին Նամիգ օղլու (Osmanov Yalçın Namiq oğlu) – Սպանվել է ապրիլի 7-ին՝ Թարթառի դիրքերում, ապրիլի 8-ին հուղարկավորվել ծննդավայրում՝ Գուսարի շրջանի Գազմանլարի գյուղում, ծնված՝ 1997-ին
Ադիլզադե Ադիլ Քամրան օղլու (Adilzadə Adil Kamran oğlu) – սպանվել է Թարթառի դիրքերում, Մինգեչաուրի բնակիչ, ծնված՝ 1993-ին
Միրզաև Էլվին (Իլքին) Ազադխան օղլու (Mirzəyev Elvin (İlkin ) Azadxan oğlu), մասնակցել է Թարթառի մարտերին, 6 օր տեղեկություն չկար, ապրիլի 7-ին հայտնաբերել են դին, Խաչմազի բնակիչ էր, 22 տ․
Սամեդով Էլշեն Սելիմ օղլու (Səmədov Elşən Səlim oğlu) – Շամախիի շրջան, գյուղ Գյոյլեր
Դեմիրլի Ալթուն Ֆերման օղլու (Dəmirli Altun Fərman oğlu) – Շամխորի շրջանի Գյուերլի գյուղի բնակիչ
Խեյիրբեյով Էմիրասլան Խալիլ օղլու (Xeyirbəyov Əmiraslan Xəlil oğlu)– Qusar rayon Cağar-qışlaq kənd sakini Գուսարի շրջանի Ջաղար-ղըշլախ գյուղ
Միրզաև Մահիր Սաբիր օղլու (Mirzəyev Mahir Sabir oğlu) – Բաքվի Փիրշաղը թաղամասի բնակիչ, սպանվել է Թարթառի դիրքերում, ծնված՝ 1994-ին
Իբրահիմով Մահմուդ Ազար օղլու (İbrahimov Mahmud Azər oğlu), մասնակցել է Թարթառի մարտերին, ծնված՝ 1997-ին
Դադաշով Թուրալ Սաբիր օղլու (Dadaşov Tural Sabir oğlu) – ծնված 1993-ին, Խաչմազի բնակիչ, սպանվել է Թարթառի դիրքերում
Նեսիրով Ռոյալ Իմրան օղլու (Nəsirov Royal İmran oğlu) – գնդացրորդ, սպանվել է Թարթառի շրջանի Ղափանլը գյուղի դիրքերում, ծնված 1997-ին, Ջալիլաբադի շրջանի Մելիքքասիմլի գյուղի բնակիչ
Աբիդով Բաբեկ Վեֆադար օղլու (Abidov Babək Vəfadar oğlu) – կրտ. ենթասպա, 24 տարեկան, Շաբրանի շրջանի Զեյվե գյուղ
Օրուջով Մյուհութ Գուրբան օղլու (Orucov Mühüd Qurban oğlu) – կապիտան, հուղարկավորվել է Խազախի շրջանի Ֆերեհլի գյուղում, 32 տ․
Ջավադզադե Շահին Յաշար օղլու (Cavadzadə Şahin Yaşar oğlu) – ենթասպա, 1994 թ․ ծնված, ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայրում՝ Բեյլագանի շրջանի Շեստոյ գյուղում
Ֆերազջադե Թողրուլ Հաբիլ օղլու (Fərəczadə Toğrul Habil oğlu) – ենթասպա, ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայրում՝ Աղսուի շրջանի Բիջո գյուղում, 1993 թ․ ծնված, 2012-ին զորակոչվել էր բանակ՝ իբրև պայմանագրային
Հյուսեյնով Բախտիյար Ռաֆայել օղլու (Hüseynov Bəxtiyar Rəfael oğlu) – Ենթասպա, հետախույզ, ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայրում՝ Գերանբոյի շրջանի Գիզիլհաջլի գյուղում, ծնված՝ 1995-ին
Գուրբանլի Ֆեհրեդդին Սեյֆեդդին օղլու (Qurbanlı Fəxrəddin Seyfəddin oğlu) – պայմանագրային, ծնված՝ 1994-ին, Բաքվի Բինադաքի գյուղաքաղաքից
Միրզաև Մուրադ Թելման օղլու (Murad Telman oğlu Mirzəyev) ” ծնված՝ 1976-ին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող, փոխգնդապետ, Սաբիրաբադ շրջանի Մուղանգենջելի գյուղից:
[Թարմացվում է]
Մեմեդով Իլքինի (Məmmədov İlkin) վերաբերյալ տվյալները դեռևս չեն հաստատվել, սակայն ծանրակշիռ հերքող փաստեր ևս չկան, ինչի պատճառով առայժմ չենք ներառում հիմնական ցուցակում:
Ռազմինֆոն շեշտում է, որ նշված թիվը ոչ թե մարտերում սպանված ադրբեջանցիների ընդհանուր թիվն է, այլ նրանցը, ում ինքնությունը հաջողվել է պարզել: Ադրբեջանցի սպանված զինծառայողների թիվը բազմապատիկ մեծ է այս թվից:
Անհետ կորածներ.
Ադրբեջանցի բլոգգերը ներկայացրել է նաև անհետ կորածների նախնական ցուցակը, որտեղ ևս անուններից մեկը կրկնվում է` ներկայացվելով նաև զոհերի ցուցակում, ըստ այդմ՝ նրան նույնպես Ռազմինֆոն չի ներառել իր՝ անհետ կորածների ցուցակում` փոխարենը ավելացնելով երկուսին` ում մասին ադրբեջանցու ցուցակում տվյալներ չկան:
Գամբերով Հեյդար (Qəmbərov Heydər) – մասնակցել է Աղդամի մարտերին
Շիխմեմեդով Վյուսալ (Şıxməmmədov Vüsal) – առայժմ տեղեկություն չեն հաղրդել
Գուրբանով Թուրալ Գյուլշադ օղլու (Qurbanov Tural Gülşad oğlu), հետախույզ, Քյուրդեմիրի բնակիչ, տարբեր աղբյուրներ արդեն հայտնում են, որ սպանված է
Ահադլի Սեդաիլ Վյուգար օղլու (Əhədli Sədail Vüqar oğlu) –Գաբալայի բնակիչ
Իսգենդերով Էլնուր Իսգենդեր օղլու (İsgəndərov Elnur İsgəndər oğlu) – Շաքիի բնակիչ, ծնված՝ 1989-ին, ապրիլի 1-ից լուր չկա
Հեսենով Ալլահշյուքյուր Շեմսեդդին օղլու (Həsənov Allahşükür Şəmsəddin oğlu) – զորակոչվել է Գերանբոյից, Իմիշլի շրջանի Գարալար գյուղի բնակիչ
Դադաշով Էսեդ Իսմեթ օղլու (Dadaşov Əsəd İsmət oğlu) –Իսմայիլիի շրջանի Մուջու գյուղի բնակիչ, ծառայել է Գերանբոյում
Ռազմինֆո-ն նշում է, որ Արցախի ՊԲ հրապարակած լուսանկարներում երևացող սպանված ադրբեջանցիները Ադրբեջանում համարվում են անհետ կորած: Իսկ այդ լուսանկարներում երևացող դիակները 7-ից անհամեմատ ավելի շատ են (լուսանկարներից մեկում կարելի է հաշվել մինչև 21 դիակ):
ՊԲ հրապարակած լուսանկարներում երևացող դիակներից միայն մեկն է ճանաչվել սպանված, և ըստ այդմ՝ ադրբեջանցի «անհետ կորած» (իսկ իրականում սպանված) զինծառայողների թիվը դեռ մեծանալու է:
Ապրիլի 10-ին հայտնի է դարձել, որ առաջնագծում տեղի ունեցող մարտերում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող, փոխգնդապետ, 1976-ին ծնված Միրզաև Մուրադ Թելման օղլուն (Murad Telman oğlu Mirzəyev): Այս մասին հայտնում եմ ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, փոխգնդապետ Միրզաև Մուրադ Թելման օղլունՍպանված փոխգնդապետը Սաբիրաբադ շրջանի Մուղանգենջելի գյուղից է: Սովորել է Թուրքիայի գլխավոր ռազմական ուսումնարանում: Հուղարկավորվելու է ապրիլի 11-ին Բաքվում:
