«9 ամսվա ընթացքում կրկնակի կորուստներ ունենք». Արցախում նոր ՃՈ պետ է նշանակվել
Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նոր նշանակում է արել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ոստիկանությունից:
Արցախի ոստիկնաապետի հրամանով Արցախի Ոստիկանության ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ զբաղեցրել ոստիկանության պետի խորհրդականի պաշտոնը:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ԱՀ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:
ԱՀ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը նշել է, որ ոլորտում անելիքներ շատ կան:
«Նման բան երբեւիցե չի եղել, որ 9 ամսվա ընթացքում ունենանք նախորդ տարվա կրկնակի կորուստները: ՉԻ կարելի, դա անթույլատրելի է, մենք պետք է մեր մեղքի չափաբաժինն այստեղ զգանք, մենք պետք է վերահսկողություն իրականացնենք ՃՈ կանոնների ապահովման կանոնների նկատմամբ»,-ասել է նա` ներկայացնելիս նորանշանակ ՃՈ պետին: