«Ա՛յ ցավդ տանեմ, 131 պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում ինձանից». Սամվել Ալեքսանյան. Ժամանակ
ԱԺ «Հանրապետական» խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ի պատասխան հարցին` թանկացումներն իրեն չեն մտահոգում, ասաց. «Ա՛յ ցավդ տանեմ, 131 պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում ինձանից»:
Նա չպատասխանեց բոլոր այն հարցերին, թե այս տարի արդյո՞ք բնակչության հետ միասին ինք էլ ստիպված է համեստ Նոր տարի դիմավորել:
