1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ա՛յ լակոտ, գնացեք էն կողմ խաղացեք». 15-ամյա արտաշատցին դանակահարել է իր մորը «քրֆած» տղամարդուն. 1in.am

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Նորիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

2001 թվականի հոկտեմբերին ծնված, դեպքի պահին 15-ամյա Նորիկ Մ.-ին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 21-ի սահմաններում Արտաշատի փողոցներից մեկում երեխաները գնդակ խաղալիս այն գցել են Սեյրան Հ.-ի հայրական տան ցանկապատված բակ: Նորիկ Մ.-ն գնդակը վերցնելու հարցով դիմել է Սեյրանին, վերջինս վրդովված է եղել ու վիրավորական արտահայտություններ է արել:

Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Սեյրան Հ.-ն հայհոյանքներ է տվել, ինչից հետո Նորիկ Մ.-ն իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Սեյրանի ձախ կողային շրջանին՝ կրծքավանդակի ձախ հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող վերքի, ձախից՝ 10-րդ կողի կոտրվածքի, ձախ թոքի վնասման, ձախակողմյան պնևմոթորաքսի, ծանր աստիճանի հեմոռագիկ շոկի ձևով նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Անչափահաս ամբաստանյալը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց՝ պնդելով նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում քոլեջի սովորող Նորիկը հայտնել էր, որ դեպքի օրը՝ 2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում որոշել է դանակ գնել, քանի որ պլանավորել էր ամառային արձակուրդներին բնության գրկում շատ ժամանակ անցկացնել:

Նույն օրը գնացել է շինանյութի խանութ, ծալովի դանակ է գնել, դանակը դրել է գրպանն ու վերադարձել է տուն:

Իրենց փողոցում տեսել է գնդակ խաղացող երեխաների: Միացել է նրանց:

Խաղալու ընթացքում փողոց է դուրս եկել Սեյրանը ու նկատելով, որ գնդակն ընկած է իրենց մեքենայի կողքին, կարծել է, թե գնդակը դիպել է մեքենային: Նա զայրացել է իրենց վրա ու պահանջել է, որ գնան ուրիշ տեղ խաղան:

Փողոց է դուրս եկել նաև Սեյրանի հայրը, նույնպես պահանջել է, որ իրենք ուրիշ տեղ խաղան: Իրենք մի քանի մետր հեռացել են նրանց տան դիմացից ու շարունակել են խաղալ: Խաղալու ընթացքում գնդակը պատահաբար ընկել է Սեյրանենց բակ:

Ինքը ձայն է տվել Սեյրանին ու թույլտվություն է խնդրել գնդակը վերցնելու համար: Սեյրանը վրդովված ասել է. «Ա՛յ լակոտ, ձեզ չասի՝ գնացեք էն կողմ խաղացեք»:

Ինքը զայրացել է նրա խոսքերից ու պահանջել է, որ իր հետ հանգիստ խոսի: Սեյրանը սկսել է իրեն քաշքշել:

Աղմուկի վրա փողոց են դուրս եկել Սեյրանի հայրն ու նրանց դիմացի հարևանը: Նրանք փորձել են իրենց հանդարտեցնել: Սեյրանի հայրը բռնել է իր ձեռքից, հեռացրել է տան դիմացից, հորդորել է գնալ տուն: Սակայն ինքը հեռանալու ժամանակ լսել է՝ ինչպես է Սեյրանը իր մոր հասցեին հայհոյանք հնչեցրել: Ինքը հայհոյանքը լսելով՝ զայրացել, մոտ է վազել ու դանակով հարվածել է Սեյրանի մեջքին:

Դրանից հետո դանակը նետել է խոտերի մեջ ու հեռացել է: Մոտ երկու ժամ քաղաքում քայլել է, մտածել ու հասկացել է կատարածի լրջությունը և ներկայացել է ոստիկանության բաժին: Հաջորդ օրը ներկայացրել է դանակը:

Նորիկը կատարածի համար զղջացել է:

Տուժողը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 21-ի սահմաններում իր հայրական տանն էր: Նկատել է տան դիմաց խաղացող երեխաների, նրանց հետ էր նաև իրենց փողոցում ապրող Նորիկը: Ինքը տանն էր, երբ լսել է, որ երեխաների գնդակը դիպավ տան դարպասին ու մեքենային:

Դուրս է եկել փողոց, երեխաներից պահանջել է, որ տան մոտից հեռանան, գնան ուրիշ տեղ խաղան: Րոպեներ անց իրեն ձայն է տվել Նորիկը ու թույլտվություն է խնդրել գնդակը բակից վերցնելու համար: Ինքը նախատել է նրան, իրենք սկսել են վիճել:

Ինքը պահանջել է, որ Նորիկը հեռանա: Իրենց ձայներից փողոց են դուրս եկել իր հայրն ու դիմացի հարևանը: Հայրը բռնել է Նորիկի ձեռքից ու տարել է նրանց տան ուղղությամբ: Ինքը մի քանի քայլ է արել նրանց հետևից ու նույնպես «հորդորել է», որ Նորիկը հեռանա:

Հարևանը բռնել է իր ձեռքից, ցանկացել է տուն տանել: Տան կողմը քայլելու ժամանակ ինքը հետևից արագ քայլերի ձայն է լսել, գլուխը հետ է շրջել, նույն պահին մեջքի շրջանում ուժեղ ծակոց է զգացել: Մեջքի հետևում տեսել է Նորիկին, հասկացել է, որ նա ինչ-որ գործիքով իրեն հարվածել է: Իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողն ասել է, թե ամբաստանյալի դեմ բողոք, պահանջ չունի, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Քոլեջից տրված բնութագրի համաձայն՝ ուսման ընթացքում Նորիկ Մ.-ն իրեն դրսևորել է որպես խելացի, կազմակերպված, բնավորությամբ հանգիստ ուսանող:

Դատարանը հաշվի է առել, որ Նորիկը անչափահաս է, մեծացել է «մեկ ծնողի՝ մոր առկայության պայմաններում»՝ նրա դաստիարակությամբ զբաղվել է միայն մայրը, կյանքի պայմանները բավարար են, բնավորությամբ շփվող է, բնութագրվում է բացառապես դրական: Դեպքից անմիջապես հետո նա զղջացել է կատարածի համար, ներկայացել է իրավապահներին, խոստովանել է:

Նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել:

Նորիկ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այդ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, Նորիկ Մ.-ի նկատմամբ սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

 

1in.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan