Ա՜խ, չլիներ այդ մեկ փամփուշտը...
Արամայիս Ոսկանյան...
Երբ բարձրաձայում եմ այս անուն ազգանունը, թախծոտ ժպիտ է իջում դեմքիս, աչքերիս առաջ միանգամից ժպտադեմ, բարի աչքերով սահմանապահս է գալիս: Ապրում ենք մեռնողների հետ մեռնելով: Ամեն մի անմահացած զինվոր իր սեպն ունի խրած սրտումս: Գալիս է ծննդյան օր, չգիտես ի՞նչ ասես ծնողին, գալիս է հիշատակի օր, կրկին ասելիք չունես: Ի՞նչը կթեթևացնի նրանց կսկիծը, ոչինչ: Այսօր ամբողջ օրը մտքովս տիկին Անուշի հետ եմ զրուցել, ուղեղիս մեջ են նրա խոսքերը՝ ախր քառասունում տղա ունեցա.... Տիկին Անուշը պատմում էր, որ միշտ երազել է որդի ունենալ, երբ իրենը միայն աղջիկներ էին, նայում էր բակում խաղացող տղա երեխաներին և Աստծուց խնդրում իրեն էլ տղա պարգևեր, ինքն էլ ունենար տղայական խաղեր խաղացող զավակ: Լինելով հայրենասեր մանկավարժ, երկար տարիներ աշխատելով Գավառի մանկատանը, կրթել և դաստիարակել է բազում հայրենասեր քաղաքացիներ, հետևաբար իրենն էլ պետք է լիներ հայրենիքը սիրող և գնահատող մարդ: Տիկին Անուշը պատմում է, երբ 2014-ի հունվարի19-ին զոհվել էր երևանաբնակ Արմեն Հովհաննիսյանը, Արամայիսն իր ՖԲ-յան էջի գլխավոր նկարը տեղադրել էր Արմենի նկարը և տակը գրել նրա կարգախոսը՝ ԹԱԳԱՎՈՐ ՏՂԵՔԸ ՍԱՀՄԱՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ: Եվ չգիտեր մայրը, որ երկու տարի անց, հուվարին 4-ին իր ԹԱԳԱՎՈՐՆ էլ է կյանքը տալու հանուն հայրենիքի; Չարաբաստիկ 2016-ի առաջին զոհը, առաջին ողբը...
Ա՜խ, չլիներ այդ մեկ փամփուշտը...
Մայր, մայրեր.................................................................
