ԱԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 10-րդ օրը մրցահարթակ դուրս կգա կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Մարտիրոսյանի երկամարտի նախնական հայտը 425 կգ է:
109 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին: