Նախորդ շաբաթվանից, armsport.am-ում հարցում էր անցկացվում, թե ԱԱ-2014-ի ընտրական փուլում ո՞վ էր լավագույնը Հայաստանի հավաքականի կազմում:
Քվեարկությանը մասնակցել են շուրջ 3100 ֆուտբոլասերներ: Ինչպես եւ սպասվում էր, առաջին տեղի համար պայքարն ընթացել է Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի միջեւ: Ի վերջո, առաջին տեղում է հայտնվել ընտրական փուլում Հայաստանի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը՝ ստանալով ձայների 33 տոկոսը (1050 ձայն):
31.9 տոկոսով՝ երկրորդ տեղում է Հենրիխ Մխիթարյանը (1015 ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է Արաս Օզբիլիսը (28.3 տոկոս):
Այս ֆուտբոլիստները միասին խփել են Հայաստանի ընտրանու 12 գոլերից՝ 9-ը:
Հարցման արդյունքները՝
1. Յուրա Մովսիսյան – 1050 (33%)
2. Հենրիխ Մխիթարյան – 1015 (31.9%)
3. Արաս Օզբիլիս – 899 (28.3%)
4. Ռոման Բերեզովսկի – 135 (4.2%)
5. Այլ ֆուտբոլիստ – 43(1.4%)
6. Կառլեն Մկրտչյան – 38 (1.2%)
Յուրա Մովսիսյանի գոլերը ԱԱ-2014-ի ընտրական փուլում