ԱԱԾ աշխատակցի հետ հանդիպումից հետո անհետ կորածների ծնողները բացեցին Բաղրամյանի պողոտան
ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցին բացել պողոտան։
Արդեն երկու օր է, որ Բաղրամյան պողոտան փակ է։ Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հետ վերադարձնել ԱԱԾ պաշտոնանկ արված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով եւ կապ պահպանում ծնողների հետ։
