ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցված են.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ: Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի «Զոդի զորմաս»-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել՝ զորամասի հրամանատար Սերյոժա Գեւորգյանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ տեղի ԱԱԾ աշխատակիցները՝ վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ: Կողմերը մեկը մյուսին են մեղադրում՝ յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա: Ամեն դեպքում, ենթադրվում է, որ քննության արդյունքում, ի վերջո, կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, եւ ում մեղքով է այն տեղի ունեցել: Իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցված կլինեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
