ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են կատարել ՀՔԾ նախկին պետի տանը
2 օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ՝ Անդրանիկ Միրզոյանի տանը, փոխանցում է shamshyan.com կայքը:
ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկութան համար և քննչական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է:
Նշվում է, որ խուզարկության ընթացքում Ա. Միրզոյանն իրեն պահել է «խոնարհ հարսի» նման: