ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին պաշտոնից ազատելու մասին.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի.
Կարապետ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է ստորագրված հրամանագրում: