ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան:
Զարմանալի էր, որ Վանեցյանի այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, ճիշտ է՝ բացասական արձագանքները չափազանց քիչ էին, սակայն դրանց գոյությունն արդեն լուրջ մտածելու առիթ է տալիս:
Վստահ եմ, որ ԱԱԾ համակարգում, անհրաժեշտ պայմանների ստեղծման պայմաններում, հնարավոր է զինհաշմանդամների համար արդյունավետ աշխատանքի պայմաններ ստեղծել:
Տարիներ առաջ, այս անչափ կարևոր ճանապարհով գնաց նաև մեր ընկերներից՝ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ով իր գլխավորած կառույցում, 3 տասնյակից ավելի աշխատատեղ էր ապահովել հաշմանդամների համար:
Ի դեպ, այս փորձը կիրառվեց նաև Արցախում, որով հաշմանդամների համար շատ կարևոր հարց լուծեց:
Այսպիսի նախաձեռնությունները պետք է լավ օրինակ լինեն ոչ միայն պետական ապարատի, այլ նաև մասնավոր կազմակերպությունների համար:
Այնպես որ, նախաձեռնությունը ողջունելի է, և հույս ունեմ, որ այս մասին հայտարարություններ կանեն նաև այլ գերատեսչությունների ղեկավարներ»,- գրել է նա
