ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու ՀՀ ոստիկանապետը պարգեւատրվեցին եւ նոր կոչումներ ստացան
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Աբազյանը նոր կոչում ունի.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,-ասված է հրամանագրում:
