«ԱԱԾ-ի տեսանյութն ինչ-որ սյուռ տեսաֆիլմ էր». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ուշադիր նայեցի այս տեսանյութում ներկայացվածը...
Անգամ կեղծ անձնագրով հատել է պետական սահմանը, եղել է մեկ անգամ հրազենի գործադրմամբ վիրավորման փաստ, բայց այդ հիմքով քրեական գործ հարուցելու մասին որևէ տեղեկություն չկա: Ավելին, ինչպես կարելի է եզրակացնել տեսանյութում ներկայացված պատմությունից, հրազեն կիրառողը շարունակել է գտնվել ազատության մեջ, չի էլ մտածել թաքնվելու մասին, ավելին, նույնիսկ շարունակել է հրահանգներ ստանալ և նոր պատվերներ ստանալ:
Ինչ որ սյուռ տեսաֆիլմ էր: Հետաքրքիր կլինի իմանալ այս քրեական գործի հետագա ճակատագրի մասին»: