ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արսեն Բաբայանին և Արա Հակոբյանին
Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ Արա Հակոբյանին և այլոց։
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ԱԱԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: