ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին
Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
«Հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ», - ասել է նա։
Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաչագան Ղազարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
