ԱԱԾ-ն գաղտնալսել է քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնին և նրա թիմակիցներին․ Armtimes.com
Armtimes.com-ի տեղեկություններով, ԱԱԾ-ն գաղտնալսել է քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագն Աբգարյանին և նրա թիմակիցներին: Գործում նաև այս գաղտնալսումներն են դրված ապացույցի հիմքում:
Ալավերդցի Վահագնը արդեն ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Բացի Ալավերդիի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելուց, Աբգարյանը մեղադրվում է նաև նույն քաղաքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար, ինչը, սակայն, ավարտին չի հասցվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռոմիկ Մոսինյանը Փիրուզյանների ընկերն է, 2015 թվականին Ալավերդիի քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մտերիմներից: Նրան սպանելու նախապատրաստության մասին իրապահներին հայտնի է դարձել վերջերս՝ Կամո Փիրուզյանի սպանության քրեական գործի շրջանակներում: Կայքի տեղեկություններով, Ալավերդցի Վահագնը առայժմ հրաժարվում է ցուցմունքներ տալուց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում