ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը
Դեկտեմբերի 11–ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունն ընդունել է Սահմանապահ զորքերի հրամանատարի 2019թ. պետական սահմանի պահպանության որոշումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, խորհրդակցությանը մասնակցել են Սահմանապահ զորքերի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը: 2019թ. պետական սահմանի պահպանության վերաբերյալ առաջարկներով ելույթ են ունեցել ՍԶ հրամանատարի տեղակալները: Խոհրդակցության արդյունքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունել է 2019թ. պետական սահմանի պահպանության որոշումը:
