«Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ, ոչ էլ պապերից ստացված ժառանգություն». Մեսրոպ Պապիկյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՔՊ ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։
Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում, ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։
Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ, ոչ էլ պապերից ստացված ժառանգություն։
ՀՀ Ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ գտնել և պատժել հանցագործներին։
Հ.Գ. Դե ինչ, ժամանակն է մոտենում իրերն իրենց անուննե
