Աբրահամ Մանուկյանն իր առջեւ նպատակ է դրել մինչեւ վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում: Մեր տեղեկություններով, Աբրահամ Մանուկյանն իր առջեւ նպատակ է դրել մինչեւ վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կուսակցության 2 տարածքային կառույցի փակման մասին հայտնի դարձավ՝ Արմավիրի Բաղրամյանի եւ Տավուշի մարզի Նոյեմբերյանի։
Որոշ տեղեկություններով, այս գործընթացը կազմակերպում է հենց Աբրահամ Մանուկյանը՝ նախկին ենթականերին հրահրելով կուսակցության դեմ: Հիշեցնենք, որ Մանուկյանը, որը պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահին, Նաիրա Զոհրաբյանի որոշմամբ անցած շաբաթվանից չի զբաղվում ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, բացառությամբ Շենգավիթի եւ Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցների:
Նախկինում Մանուկյանը համակարգում էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մյուսների համակարգմամբ զբաղվում էր Վարդան Վարդանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
