Աբրահամ Մանուկյանը՝ որդու և սպանված Չուգունի մասին . «Նրանք մեր սանիկներն են»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերքեց այն տեղեկությունները, որ իր որդին է սպանել քանաքեռցի Քրեական հեղինակություն՝ Արթուր Հովհաննիսյանին՝ Չուգունին. «Ընդհանրապես տենց հարց չկա, սուտ տեղեկություններ են, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել իր որդին սպանվածի հետ՝ ասել է. «Դուք մոռանում եք, որ նրանք (սպանվածի ընտանիքը.-հեղ) մեր սանիկներն են, ինչի՞ մասին է խոսքը»: