Աբրահամն ու Շտիգլիցը բանակցում են
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) կարգադրել է անցկացնել երրորդ մենամարտը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (46-3, 26 նոկաուտ) եւ երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (38-4, 28 նոկաուտ) միջեւ։ Շտիգլիցի եւ Աբրահամի ներկայացուցիչները սկսել են բանակցությունները, որպեսզի հասցնեն մենամարտն անցկացնել մինչեւ 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկը (փետրվարի 7)։