1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աբրահամյան, Արշավիրովիչ, Կարապետյաններ, ո՞վ է հոգեպես ավելի ազնիվ...

«Սա Արա Աբրահամյանի երկրորդ փորձն է. առաջին անգամ նա փորձեր արեց Ռամկավարների հետ, սակայն, կարծես թե, նրա մոտ չստացվեց»,-Fnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արա Աբրահամյանի՝ մեծ քաղաքականություն մուտք գործելու հայտարարությանն, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի կարծիքով.

-Շատ հնարավոր է, որ ՌԴ-ում ձևավորված հայկական սփյուռքն այնքան էլ լավ չի գնահատում մեր արտաքին քաղաքականությունը:

-Այսինքն՝ բանից անտեղյակ, մեծ հույսե՞ր են կապում Արա Աբրահամյանի հետ:

-Իհարկե: ՌԴ-ում ապրող հայերի մոտ էլ շատ խնդիրներ կան, և նրանք էլ, գուցե, մտածում են, որ այս ճանապարհով հնարավոր է իրենց կյանքն էլ բարելավվի: Երկրորդ՝ դա կարող է հայրենասիրական մղում լինել. գուցե մարդը մտածում է իր կարողություններով օգնել երկրի կառավարմանը և սատար կանգնել մեր հայրենիքին:

-Կներեք, բայց Դուք դեռ նման հեքիաթների հավատո՞ւմ եք:

-Դե, այդ հայտարարության պատճառները կարող են տարբեր լինել:

-Օրինակ:

-Օրինակ այն, որ Արա Աբրահամյանը կարող է մտածել, թե դրսի միջազգային կապերն օգտագործելով կարող է մեծ օգուտ տալ մեր երկրին:

-Այսինքն՝ տարիներ շարունակ, աչքներս ջուր կտրած, սպասում էիք «ամենայն ռուսիո հայ փրկչի՞ն»:

-Դե, էլի եմ ասում՝ գուցե նա ուզում է դրսի գումարներն այստեղ բերել, կամ երաշխավորել, որ այստեղ մեծ ներդրումներ ու տեղաշարժեր լինեն:

-Իսկ կոնկրետ՝ ՌՀՄ նախագահն այսօր, ըստ Ձեզ, բավարար ֆինանսական ռեսուրսներ ունի՝անձամբ ներդրումներ կատարելու համար: Ասում էին, որ վերջին տարիներին Աբրահամյանն էլ ֆինանսական լուրջ խնդիրների առջև էր կանգնել:

-Այստեղ խոսքը միայն նրա ֆինանսականի մասին չէ: Այսօր էլ, ՌԴ-ում բավականին հաջող գործունեություն ծավալող շատ ընկերություններ կան, որոնք Հայաստանում լուրջ ներդրումներ են կատարում: Օրինակ՝ «Տաշիր Գրուպ»-ի Կարապետյանները:

-Արա Աբրահամյանի շուրջ «եռացող» թեմայից կարճատև դադարով շեղվենք: Ըստ Ձեզ՝ վերջին հաշվով, Կարապետյան եղբայրները քաղաքական հավակնություններ ունե՞ն , թե՞ նրանց գործունեությունը միայն ու միայն հայրենասիրական մղումներով է պայմանավորված:

-Ասեմ Ձեզ՝ Կարապետյանների հիմնադրամն այս 10 տարվա ընթացքում մոտ 100 մլն ներդրում է կատարել բարեգործական նպատակներով:

-Բայց մինչ օրս տարբեր շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սամվել Կարապետյանն այդ ամենն անում էր եղբորը վարչապետի պաշտոնում տեսնելու համար: Հետո էլ, իշխանական շրջանակներում լուրեր շրջանառվեցին, որ Կարեն Կարապետյանը կարող է նշանակվել Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հաձնաժողովի նախագահ, այնինչ՝ այդ պաշտոնն էլ այլևս տեր ունի:

-Հիմա տեսեք. Կարեն Կարապետյանը երկար տարիներ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է աշխատել, զբաղվել, ու հիմա էլ շարունակում է զբաղվել պատգամավորական ակտիվ գործունեությամբ: Այսինքն՝ նա միշտ էլ իշխանության մեջ եղել է և հիմա էլ իշխանությունների հետ է: Ի՞նչ խնդիր կա: Բանն ինչո՞ւմն է, չեմ հասկանում:

-Բանը նրանում է, պարոն Ադիբեկյան, որ Կարեն Կարապետյանը մշտապես դիտարկվել է որպես ամբիցիոզ ֆիգուր: Երևի դուք էլ կհամաձայնեք, որ նա միշտ էլ քաղաքականության մեջ հավակնություններ է ունեցել, ընդ որում՝ լավագույն տեղում հաստատվելու ակնկալիքով:

-Բայց նա արդեն իսկ մեծ խաղերի մեջ եղել է: Սրանով ամեն ինչ ասված է:

-Այսինքն՝ այդ խաղերով հանդերձ, Կարեն Կարապետյանի առաքելությունը համարում եք ավարտվա՞ծ: Լավ, իսկ եթե, այդուհանդերձ, Սամվել Կարապետյանը մեծ ցանկություն ունենար եղբորը վարչապետի պոստում տեսնելու, կհաջողվե՞ր նրան, թե՞…

-Վարչապետ դառնալ- չդառնալը(սահմանադրականից հետո, եւ առաջ էլ ) կախված չէ մի հոգու ցանկությունից՝ լինի դա Պուտինը, Սերժ Սարգսյանը, թե Քոչարյանը։

-Այսինքն՝ խոստովանեցիք, որ Պուտին-Սերժ Սարգսյան-Քոչարյան եռյակը լուրջ եռուզեռի մեջ է այս առթիվ…Այո՞:

-Դե, ամեն մեկն իր չափով: Այստեղ կա էլիտա՝վերնախավ, որն ամուր ոտքերի վրա կանգնած է, և միավորված է ՀՀԿ-ի շուրջը: Եւ նրանցից է կախված, թե որ թեկնածուն կընտրվի առաջիկայում՝որպես լուրջ գործառույթներով խաղացող:

-Այդուհանդերձ, Դուք Ձեր կանխատեսումներով, ո՞ւմ եք տեսնում վարչապետ սահմանադրական բարեփոխումներից հետո:Հատկապես որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը ստանձնելու է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը:
Ի դեպ, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը ՀՀ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում որպես Հայաստանի ապագա առաջնորդի, նշել էր, թե կարող է կանխատեսել, բայց վախենում է հայտարարել: Ձեր կարծիքով՝ ո՞ւմ էր կանխատեսում Սերժ Սարգսյանը:

-Նույն հարցը ես ուղղել եմ պարոն նախագահին, բայց նա ասաց, որ դեռ չգիտեն, և որ դեռ շուտ է այդ մասին խոսելը:

-Լավ, պարոն Ադիբեկյան, ավելի կոնկրետ հարցս ուղղեմ. ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Հովիկ Աբրահամյանը սահմանադրական բարեփոխումներից հետո : Թե՞ ամեն ինչ, մեկից մեկ պարզ է...

-Ախր, դե հիմա ոնց ասեմ, ապագա վարչապետը նախագահի արտոնություններով է վարչապետ դառնալու, ով բավականին լուրջ լիազորություններ է ունենալու: Դրա համար այս պահին դրա մասին խոսելը ճիշտ չէ: Հիմա մենք հարցում ենք անում.հասկանալու Սահմանադրությունը կլինի՞, թե՞ ոչ, այ երբ որ արդյունքները կլինեն, նոր այդ հարցի մասին կխոսենք:

-Լավ, մի հետաքրքրող հարց եւս. ներքաղաքական այս լաբիրինթոսում, ներկա քաղաքական ու տնտեսական եռուզեռի մեջ ակտիվ տրիոյից՝ Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյան, Արա Աբրահամյան, ո՞վ է հոգեպես ավելի ազնիվ…

-Դու Գոգոլի ոճով ես հարց տալիս. նրա քիթը, ականջը, դունչը…Պատասխանեմ: Հիմա տես. Արա Աբրահամյանը ներքին անցուդարձը չգիտի, և նա չի կարող ներքին հարցեր կարգավորել: Նրան երկար ժամանակ է պետք հասկանալու՝ ով է, ինչն ինչոց է: Իսկ ահա դրան քաջատեղյակ է Հովիկ Աբրրահամյանը: Բայց ահա Արան, միջազգային փոխհարաբերություններում կարող է ավելի լավ խաղալ: Հովիկ Աբրահամյանը միջազգային հարաբերություններում չունի այն փորձը, որն ունի, օրինակ, Սերժ Սարգսյանը: Չմոռանանք, որ Քոչարյանի ժամանակ Սերժ Սարգսյանն աշխատանքի 90 տոկոսն էր իր վրա վերցրել, և նա դա հասցնում էր: Այ հիմա խնդիր է՝ գտնել մեկին, ով կարող է լինել Սերժ Սարգսյանին արժանի ժառանգորդը:

-Եւ ո ՞վ շանսեր ունի՝ դառնալու արժանի ժառանգորդ:

-Դուք հիմա էլի խոսք եք քաշում:  Դժվար է ասել, մեզ Մերկելի պես մեկն է պետք:

-Այսինքն մնացինք առանց վարչապետ:

-Զինվեք համբերությամբ, եւ կտեսնեք, թե ինչ հաշվարկներ է արել Սերժ Սարգսյանը: Իսկ նա իր հաշվարկներում երբեք չի սխալվում:

 

Զրույցը՝  Գայանե Զարգարյանի

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan