Աբրամ Բախչագուլյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել
ՀՀ վերահսկիչ պալատի՝ բոլորովին վերջերս նշանակված Աբրամ Բախչագուլյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի մեկ հողամաս և հասարակական նշանակության մեկ շինություն: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ չունի տուն, բնակարան: Փոխարենն ունի Ford Transit 100 2.4 մակնիշի մեկ բեռնատար ավտոմեքենա: Բացի այս՝ Բախչագուլյանը հայտարարագրել է, որ երկու ընկերությունում ունի 50 և 25 հազար դրամի բաժնեմաս: Իսկ Բախչագուլյանի դրամական միջոցները կազմում են 150 հազար դոլար, 2 մլն դրամ և 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացած 3 մլն 160 հազար դրամը և 430 հազար դրամի չափ աշխատավարձը: Այս ամենը նա կուտակել է բացառապես պետական պաշտոնյա լինելով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
