Աբրամովիչը պատրաստ է ռեկորդային գումար վճարել Մեսսիի տրանսֆերի դիմաց
«Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Նա հայտարարել է, որ տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 210 մլն ֆունտ, ինչն էլ ռեկորդային գումար է: Մամուլի փոխանցմամբ` լոնդոնցիները դիմել են Adidas ընկերությանը` 250 մլն եվրո պարտքով տրամադրելու խնդրանքով: Ակումբի ղեկավարները հայտնել են, որ գումարն ամբողջությամբ կուղղվի «Ոսկե գնդակ»-ի 4-ակի մրցանակակրի տրանսֆերի ձեռքբերմանը: